Armenian Academy
Մեծ հպարտությամբ ուրախ ենք տեղեկացնել, որ 2023-2024թթ.-ից Փասադենա Քաղաքի Դպրոցական Համայնքը Ուեբստր Տարական Դպրոցում կառաջարկի Հայոց Համաշխարհային Լեզվի Ակադեմիական Ծրագիր: Այս ծրագիրը սկսվել է 2022-2023թթ.-ին: Առաջին տարվա ընթացքում դասընթացքները առաջարկվում էին միայն Նախապատրաստական մանկապարտեզի, մանկապարտեզի և առաջին դասարանի աշակերտների համար: Այս նոր, 2023-2024 ուսումնական տարում մենք ընդլայնում ենք մեր ծրագիրը և առաջարկում այն բոլոր դասարաններին՝ սկսած Նախապատրաստական մանկապարտեզից մինչև հինգերորդ դասարան:
Աշակերտները Հայոց Լեզվի ծրագրին մասակցելու համար մոտավորապես 45 րոպե կառանձնանան իրենց դասարանից: Այնուհետև նրանք կվերադառնան իրենց դասարան, որ շարունակեն իրենց ուսումնական օրը: Կարևոր է ընդգծել, որ որուսումնական օրվա մնացած մասը կընթանա անգլերեն լեզվով
աշակերտների դասարանում: Դասընթացքները կներառեն նաև Հայոց պատմություն, մշակույթ, երաժշտություն և պար:
Դասընթացները, որոնք առաջարկվում են մեր դպրոցում, մշակվել են Փասադենայի և Գլենդելի Հայ համայնքի կարիքներին ծառայելու համար։ Հայոց Լեզվի ուսուցման դասընթացքները կդասավանդեն լիարժեք հավաստագրված, երկլեզու ուսուցիչների կողմից, ովքեր լրացուցիչ պատրաստվածություն և փորձ ունեն հայերենի դասավանդման գործում:
Մեր աշակերտները պատրաստ կլինեն իրենց կրթությունը շարունակել
Բլերի Միջին և Ավագ Դպրոցի Հայկական Ակադեմիական Ծրագիրում (Blair Middle and High School Armenian Academy):Blair Middle & High School.
Մենք սիրով սպասում ենք ողջունել ձեզ և ձեր երեխաներին մեր դպրոցում:
Գրանցվելու համար խնդրում ենք այցելել այս էլեկտրոնային կայքը: pusd.us/enroll
Մեր սաների 2022-2023 Ձմեռային Ծրագրի կատարումները տեսնելու համար այցելեք այս էլեկտրոնային կայքերը: